ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.02.2017 | 00:05

Մի՛ ասա, թե ի՛նչ կատարվեց, թե ինչո՛ւ առաջվա օրերն այս օրերից լավ էին, որովհետև իմաստությամբ չէ, որ հարցնում ես այդ մասին։ Իմաստությունը ժառանգության պես լավ բան է և առավելություն արեգակը տեսնողների համար... Նայի՛ր Աստծու գործերին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչ խախտել է Աստված։ Քո լավ օրը բարիքների մե՛ջ ապրիր, բայց հիշի՛ր, որ վատ օր էլ կա։ Եվ տե՛ս, որ Աստված դրանք միահյուսեց իրար, որպեսզի մարդ այնուհետև խոսելու բան չունենա։


Ժողովող 7. 11-12...14-15

Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ